ՄԵՆՔ ԱՐԴԵՆ 26 ՏԱՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԵՆՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՈՒՅՔԻ ՉԱՓԱԳՐՈՒՄ

- Կադաստրային չափագրոում - Հողամասի չափագրում հատուկ սարքավորումներով, շինության արտաքին և ներքին չափագրում, նախագծով նախատեսված շինության ներքին և արտաքին չափագրում

- Անշարժ գույքերի միավորում - անշարժ գույքերի միավորման համար անհրաժեշտ չափագրման աշխատանքների կատարում և փաթեթի կազմում:

- Անշարժ գույքերի բաժանում - անշարժ գույքերի բաժանման համար անհրաժեշտ չափագրման աշխատանքների կատարում և փաթեթի կազմում:

- Ինքնակամ շինությունների չափագրում հաշվառում - Առանց քաղաքաշինական փաստաթղթերի/շինարարության թույլտվություն/ կառուցված շինությունների չափագրում և հաշվառում ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ:

- Հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ փաթեթի կազմում - Հողամասի նպատակային նշանակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, չափագրում և խորհրդատվություն:

- Անշարժ գույքի տեղազննում - Անշարժ գույքի տեղազննում և կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Կատարվում է դատաապրանքագիտական և դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։

ՇԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Համաձայն Գույքի մասին օրենքի ստանդարտի՝ կատարվում է անշարժ և շարժական գույքի տեղազննում , գնահատում և եզրակացության տրամադրում։ Գնահատումը կատարվում է բանկերի ,անհատների և պետական կառույցների պատվերով։ Հողային վեճերին, համատեղ հողամասերի խնդրահարույց հարցերին տրվում է մասնագիտական և լիարժեք լուծում։ Կատարվում է նաև զարդերի գնահատում:

ԳԵՈԴԵԶԻԱ

- Հողամասի սահմանների ցուցադրում բնության մեջ- ՀՀ տարածքում գործող կոորդինատային համակարգով գեոդեզիական սարքավորումների միջոցով հողամասերի սահմանների ցուցադրում:

- Անշարժ գույքի նշահարում և սահմանազատում- ՀՀ տարածքում գործող կոորդինատային համակարգով գեոդեզիական սարքավորումների միջոցով հողամասի սահմանների ճշտում , խորհրդատվության տրամադրում:

- Նախագծով նախատեսված շինությունների սահմանների տեղադրումը և ցուցադրումը բնության մեջ- Ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված շինությունների սահմանների ցուցադրումը և տեղադրումը բնության մեջ հատուկ գեոդեզիական և չափագրման սարքավորումների միջոցով:

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՊԱՏՎԻՐԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒ՞Ն